top of page

«Աշխարհաքաղաքականության մեջ ընկերներ չկան, կան միայն շահեր»․ Գագիկ Համբարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջ, ցրվանք տներով... Թուրքի կոշիկ լիզող Նիկոլը Թրամփի ընկերն է արդեն։ Փրկված ենք։


Հայաստանի տարածքներից 49 տարով ԱՄՆ-ին տալուց, Թրամփի կողմից մատուցված թղթի կտորը ստորագրելուց հետո հանկարծ պարզվեց, որ Նիկոլն էլ «այն տղան» չէ, այլ Փաշինյանն է ու համ էլ Թրամփի ընկերն է... Հաստատ հիմա մենակ Վոթսափի համարը չի տա, նույնիսկ կթույլատրի իր մոտ գխտալ Նիկոլին։


Իսկ եթե լուրջ՝ չմոռանաք արևմտյան լիդերների «ընկերությունը»։ Քաղաքականության, իսկ ավելի ճիշտ է ասել՝ մեծ աշխարհաքաղաքականության մեջ ԵՐԲԵՔ ընկերներ չկան, կան միայն շահեր։


Իսկ ԱՄՆ-ի ընկերության պահով ընդամենը երկու օրինակ. ԱՄՆ-ի բարեկամ Սադամ Հուսեյնը, ով 1980 թ-ին հենց ԱՄՆ-ի դրդրամբ հարձակվեց Իրանի վրա, կախաղան բարձրացվեց հենց ԱՄՆ-ի կողմից։ ԱՄՆ-ի պրոյեկտ Ուսամա բեն Լադենը հանկարծ դարձավ անվերահսկելի և ԱՄՆ-ի թշնամի...»։

1/3124
bottom of page