top of page

Հայ գործարարներն ու լրագրողները ժամանել են Դիարբեքիր

Oct 15
1 min read


Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալության թուրքական բյուրոն, 20 հոգուց բաղկացած պատվիրակությունը տեղում ծանոթացել է Դիարբեքիրի կազմակերպված արդյունաբերական գոտում իրականացված ներդրումներին։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես ֆորում։ Այս մասին Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։


Պատասխանելով Թուրքիայի հետ սահմանի բացման հարցում լավատեսության հիմքերի և նոր բանակցողի վերաբերյալ հարցին՝ նախարարը նշել է, որ աշխարհում պետությունների միջև բանակցությունները մշտական բնույթ են կրում, և, որպես կանոն, քանի դեռ դրանք ավարտված չեն ու արդյունք չկա, դրանց մասին չի հաղորդվում։ Թուրքիայի հետ բանակցությունները բացառություն չեն, սակայն կողմերը գրեթե ամենօրյա երկխոսության մեջ են, հայտնեց Միրզոյանը։

Թուրքական բյուրո՝ ԱՊԱ

1/3696
bottom of page