Քննիչը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը

Քննիչը միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնել 2 ամսով։
«Գեղարվեստական ոճի պատմվածքի նյութերի հավաքածու է՝ կամայական մեկնաբանությամբ»,- հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով քննիչի ներկայացրած հիմնավորումներին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 2026 թվականի օգոստոսի 25-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար, իսկ Սեդրակ Քոչարյանին՝ փողերի լվացման և մյուս ենթադրյալ հանցագործություններին օժանդակելու համար։
Օգոստոսի 26-ին և 27-ին նրանք համապատասխանաբար կալանավորվել են երկու ամսով։




















