top of page

Ուկրաինային օգնություն տրամադրելուն դեմ հանդես եկող Մարին Լը Պենի վարկանիշը Ֆրանսիայում կտրուկ աճել է

1 day ago
1 min read

Մարին Լը Պենը  2027 թվականին Ֆրանսիայում կայանալիք ընտրություններից  առաջ ավելի է ամրապնդում իր դիրքերը։ Նա մինչ այս էլ առաջատար էր՝ ըստ հարցումների արդյունքների, սակայն Ֆրանսիայում տիրող անկարգությունների ֆոնին ավելի է ամրապնդել իր դիրքերը, գրում է Bild-ը։

Ուկրաինային օգնության տրամադրման դադարեցման կոչերով հանդես եկող Լը Պենի՝ աջակողմյան քաղաքական գործչի վարկանիշը վերջին շրջանում 32%-ից բարձրացել է 36%-ի։

Ինչ վերաբերում է ծայրահեղ ձախակողմյան ուժի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնին, ով սատարում է Ֆրանսիայում բողոքի ակցիաները, ապա նրա վարկանիշն էլ որոշակիորեն աճել է՝ 16%-ից հասնելով 16,5%-ի։

Իսկ կենտրոնամետների վարկանիշն անկում է ապրել։ Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպխի վարկանիշն, օրինակ, 14%-ից դարձել է 12%, իսկ Մակրոնի կուսակցության թեկնածու Գաբրիել Ատալի վարկանիշը իջել է մինչև 5%։ Ձախ կենտրոնամետ Ռաֆայել Գլյուքսմանը, ըստ  հարցումների, ունի 13,5% աջակցություն։

Կանխատեսվում է, որ առաջիկա ընտրություններին հենց Լը Պենը վստահորեն կհաղթի բոլոր հնարավոր մրցակիցներին։

1/3698
bottom of page