ԱՄՆ-ից նոր ուղերձ՝ «Թրամփի ուղու» վերաբերյալ․ ինչ է սպասվում Հայաստանին
6 hours ago
1 min read

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ՝ անդրադառնալու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը և պատասխանելու նրանց հարցերին։
Այս մասին հայտնում է Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի պաշտոնական էջը։
«ԹՐԻՓՓ-ի շրջանակում նախատեսվող տարածաշրջանային փոխկապակցվածությունը կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը, կբացի նոր տնտեսական հեռանկարներ և կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասվում է գրառման մեջ։




















