top of page

Մեզ հիմարի տեղ ե՞ք դնում, թե՞ քաղաքապետարանը տանում եք դեպի ավտորիտարիզմ․ Զարոկյան

4 hours ago
1 min read

Ինչո՞ւ է հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձանց՝ հասարակական տրանսպորտում արտոնություններ տրամադրելու հարցը դարձել զեկուցվող, իսկ տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառությանը կամ շինթույլտվություններին վերաբերող մյուս հարցերը՝ չզեկուցվող։ Երևանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։

«Քանի դեռ Տիգրան Ավինյանը չէր հայտնվել քաղաքապետի աթոռին, նման պրակտիկա չկար անգամ ամենակոռումպացված քաղաքապետերի օրոք։

Ի՞նչ չափանիշներով է սա որոշվում։ Թե՞ մեզ հիմարի տեղ եք դնում, որ ոչինչ չնախատեսենք, չքննարկենք ու տուն գնանք, կամ էլ քաղաքապետարանը տանում եք ավտորիտարիզմի ճանապարհով։ Դուք զրկում եք ընդդիմությանը իր աշխատանքից, որպեսզի կարևոր թեմաներով հարցեր չտանք։ Երեկ գիշեր գնացել, քանդել են այն մարդկանց կրպակները, որոնք փաստաթղթեր ունեն»,— նշեց Զարոկյանը։

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ վստահեցրեց, որ նշված կրպակների տարածքը (խմբ.՝ Շինարարների փողոցում) վերադարձվելու է համայնքին։ «Այնտեղ կանաչ գոտի է լինելու, որը ծառայելու է համայնքին։ Եթե կան ուժեր, որոնք դեմ են դրան, թող քննարկումներ կազմակերպեն

1/3677
bottom of page