top of page

Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

4 hours ago
1 min read


Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը։

Ըստ հաստատված ժամանակացույցի՝ քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 22-26-ը՝

  • Հոկտեմբերի 22-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ռուսերեն»

  • Հոկտեմբերի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Քիմիա»

  • Հոկտեմբերի 24-ին՝ «Օտար լեզուներ»

  • Հոկտեմբերի 25-ին՝ «Մաթեմատիկա»

  • Հոկտեմբերի 26-ին՝ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա»

1/3677
bottom of page