Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինն ու երեխաները տուժող են ճանաչվել
5 hours ago
1 min read

Ադրբեջանցի զինծառայողի կողմից Սյունիքի մարզի Շաքի գյուղի իր տանը հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել: Այս մասին Auroranews-ին փոխանցեցին Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին: Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար:




















