Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ 2-ամյա տղան քացախաթթվով լցված տարա է գտել և խմել

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին։ Մեր աղբյուրի պնդմամբ՝ 2-ամյա երեխան անզգուշությամբ քացախաթթու էր խմել, ինչից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Ցավոք, փոքրիկի կյանքը փրկել չէր հաջողվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխել 2-ամյա երեխայի։
Բժիշկները երեխայի վիճակը սկզբում գնահատել էին բավարար՝ ախտորոշելով «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվով»։ Ավելի ուշ փոքրիկին տեղափոխել էին «Սևան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ էր ստացվել, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում։




















