Երևանում մինչև 2030 թվականը տրանսպորտի երթևեկության ժամանակը կկրճատվի 30%-ով. Ավինյան
6 hours ago
1 min read

Երևանում մինչև 2030 թվականը պետք է 30%-ով կրճատել պիկ ժամերին հասարակական տրանսպորտով երթևեկելու ժամանակը: Այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի քաղաքապետը հայտարարեց՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի բնակիչները անձնական մեքենաներից տեղափոխվեն հասարակական տրանսպորտ:
«Մինչև 2030 թվականը մարդը պետք է հասկանա, որ անձնական մեքենայից հասարակական տրանսպորտ տեղափոխվելով՝ նա կկարողանա հասնել իր նպատակակետին պիկ ժամերին 30 տոկոսով ավելի արագ, քան այսօր»,- նշեց նա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշեց, որ 6:30-ից ավտոբուսները դուրս են գալիս գիծ ու Ա կետից Բ կետ հասնում 87 րոպեում, իսկ երեկոյան դրա համար պահանջվում է 133 րոպե։




















