top of page

Արագածոտնի մարզում մի խումբ տղաներ, շանտшժի միջոցով 13-ամյա աղջկա նկատմամբ սեռшկան nտնձգություններ են իրականացրել. կան ձերբակալվածներ

7 hours ago
1 min read


Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած դեպքի փաստով։



Shamshyan.com-ի հաղորդմամաբ՝ ըստ ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, վերջին 2-3 ամսվա ընթացքում Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում սովորող 7 տղաներ սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ և այդ ամենը շարունակական են դարձրել՝ աղջկան շանտաժի ենթարկելով։



Աշտարակի ոստիկանները պարզել են այդ անձանց ինքնությունները, որոնց հայտնաբերել և կազմված փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։



Քննիչի որոշմամբ կան ձերբակալվածներ։

1/3683
bottom of page