top of page

Սանկտ Պետերբուրգում միգրանտների լայնամասշտաբ ռեյդ է․ տասնյակ ձերբակալվածներ կան

35 minutes ago
1 min read

Սանկտ Պետերբուրգում ուրբաթօրյա նամազի ժամանակ միգրացիոն լայնամասշտաբ ռեյդ է անցկացվում։ 


ԶԼՄ-ների տվյալներով՝ հարյուրավոր իրավապահներ շրջափակել են Սեննայա շուկան, ներգրավված են ՕՄՈՆ-ն ու ոստիկանական ավտոբուսները։ 


Տասնյակ մարդիկ ձերբակալվել են։ Ստուգումներն ընդգրկել են Մոսկովսկի պողոտան, հոսթելներն ու սրճարանները։ Զինկոմիսարիատները ստուգում են վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձանց՝ զինվորական հաշվառման կանգնելու տեսանկյունից։

1/3683
bottom of page