top of page

Ռուսաստանի իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա

Oct 8, 2024
1 min read

Հայաստանի ամենահայտնի գործարարներից մեկին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տվել հատել իրենց երկրի սահմանը։ Այդ մասին 24news.am-ին հայտնել են մոսկովյան  աղբյուրները։

Սամվել Ալեքսանյանը տիկնոջ՝ Շողերինայի և ընտանիքի այլ անդամների հետ մեկնել է Մոսկվա։ Արդեն օդանավակայանում ընտանիքի բոլոր անդամներին թույլ են տվել հատել ՌԴ սահմանը, իսկ Ալեքսանյանին մի քանի ժամ պահել են օդանավակայանում ու հետո հայտնել, որ չի կարող մտնել երկիր։ Ալեքսանյանը վերադարձել է Հայաստան։  

1/3635
bottom of page