top of page

Անհետացած զբոսաշրջիկին հայտնաբերել են շնաձկան որովայնում

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 7, 2024
  • 1 min read

Ինդոնեզիայում ձկնորսներն անհետացած 68-ամյա ամերիկուհու դին հայտնաբերել են շնաձկան ստամոքսում, հայտնում է Sun-ը։


Պարբերականի տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին ուժեղ հոսանքը տարել է զբոսաշրջիկին՝ Պուլաու Ռեոնգ կղզում դայվինգի ժամանակ։ Փրկարարները ութ օր անհաջող որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Կիրակի օրը տեղի բնակիչները գիշատիչ ձուկ են բռնել։


«Որսացած շնաձկան հետ ինչ-որ բան այն չէր, ես մտածեցի, որ այն կուլ է տվել պլաստմասսա կամ ձկնորսական ցանց: Մենք մասնատեցինք շնաձկանը, որպեսզի հասկանանք, թե որն է պատճառը»,- ասել է ձկնորսը, ով գտել էր կնոջ մարմինը:

1/3129
bottom of page