Էդգար Ղազարյանը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
- 1 hour ago
- 1 min read

Ես որոշում եմ կայացրել իմ համեստ կարողություններով մասնակցել ուժեղ առաջնորդի, ուժեղ թիմի նախաձեռնած մի գաղափարին, որը միտված է կերտելու ուժեղ Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Էդգար Ղազարյանը:
«Ես որևէ պայմանավորվածություն, նախապայման և այլ խնդիր իմ առջև չեմ դրել, քան օգտակար լինել էլ ուժեղ Հայաստան ստեղծելու գաղափարին։ Սամվել Կարապետյանը կարիք և անհրաժեշտություն չունի ինձ հիմնավորելու, որ ինքը կարող է իր ողջ կարողություններով, նվիրումով և մտածողությամբ ծառայել մեր պետությանը և ժողովրդին։ Նա վաղուց է ցույց տվել, որ կարող է ոչնչից ստեղծել մեծ բարիքներ: Նա վաղուց է ցույց տվել, որ կարող է իր ստեղծած բարիքները անշահախնդրորեն կիսել իր ժողովրդի հետ, մասնակից դարձնել հազարավոր մարդկանց բարիքների ստեղծման գործընթացին, ուժեղանալ և ուժեղացնել ուրիշներին։
Եվ ես արդեն հավատում եմ այդ գաղափարին և վստահ եմ, որ եթե ամենքս մեր համեստ կարողություններով մասնակցենք այդ գործին, մենք կարող ենք ուժեղ առաջնորդով ստեղծել ուժեղ պետություն»,-նշել է նա։




















