«Արբանյակները ոտքի են ելել»․ Արեգ Սավգուլյան
- 1 hour ago
- 1 min read

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արար 1. Կիսաբաց լուսամուտների պատգամավորուհի Ժասմինա Յակովնան (Հասմիկ Հակոբյան) մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ «Մենք (ՔՊ-ն) կարող ենք չէ՞ արգելել «Սամվել» անունով թեկանածուներին մասնակցել համապետական ընտրություններին, որովհետև մենք մեծամասնություն ենք»։ Ես արձագանքեցի այս զարմանահրաշ աղջնակին, ասելով որ «Դուք կարող եք նաև արգելել մասնակցել ընտրություններին այն բոլոր ՀՀ քաղաքացիներին, որոնց ազգանուն ավարտվում է «յան»-ով, իհարկե նրանք կարող են նման զավեշտալի որոշում կայացնել, ապա նոր գիտակցել, որ իրենց սակավաթիվ ընգրազանգվածին էլ հարվածի տակ կդնեն։
Արար 2. Ամենաանկախ դիտորդ Դենիել Իոննիսյանը ջիհադ է հայտարարել ռուսական գաղտնի ծառայություններին, մասնավորապես «ФСБ»-ին, ո՛չ FBI-ին կամ «Ցեռեուին» (ԿՀՎ), ո՛չ «Մոսսադին» և ո՛չ էլ Թուրքիայի «Ռազմավարական հետախուզական ծառայությանը (Millî İstihbarat Teşkilatı, MIT)։ Դենիելը նեղսրտած է, ըստ նրա ФСБ-ն հայ բիզնեսմեններին ճնշելու միջոցով փորձում է 100.000 ռուբլի կաշառքի դիմաց Հայաստան տեղափոխել շուրջ 80.000 քաղաքացի, որոնք կմասնակցեն գալիք համապետականին և կընտրեն ՌԴ-ի նախընտրած ուժին։ Իդեպ Դենիելը գլուխ է գովում, որ իրենք ավելի շատ տեղեկատվության են տիրապետում քան հայկական Ցեռեուն և Հայսատանի գլխավոր հետախույզ Քրիստինե Բրեշնեյդերովնան։
Հիմա պարզ է Եվրամիության 17 միլիոն եվրոն, որը խոստացվել է ՔՊ-ին հիբրիդային պատերազմի շրջանակներում, ինչ նպատակի է ծառայելու։ Արաբանյակները ոտքի են ելել։
Հ.Գ. Եթե ՌԴ-ն ցանկանա Հայաստանում նման եղանակով իրավիճակ փոխել ոչ թե 80 հազար հոգի, այլ ՌԴ-ում ապրող մոտ 2.5 միլիոն հայերից 500 հազարին «կգործուղի» Հայաստան։ Իդեպ ԱՄՆ-ն էլ կարող է կես միլիոն հայ գործուղել, այս ուղղությամբ էլ աշխատեք մի քիչ, որ արդյունքում Հայաստանի բնակչությունը հունիսին կդառնա 4 միլիոն»։




















