top of page

Աբովյան փողոցում հնչել է կրակոց. անչափահասներ են տեղափոխվել հիվանդանոց

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 days ago
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 25 շենքի մոտից 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված վայրից 2 անչափահասներ, նրանցից մեկը՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածով, տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն, ևս մեկ հոգի էլ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աբովյան փողոցում գտնվող՝ մետրոպոլիտենի համար օգտագործվող գետնանցումի տակ հայտնաբերվել է տնտեսական խանութի հսկայական ապակին՝ փշրված, որն, ըստ օպերատիվ տեղեկությունների, կոտրվել է կրակոցի արդյունքում։ Իսկ դրսում տեղադրված՝ «Երևան» անունը կրող նստարանի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Նաև հայտնաբերվել է ատրճանակի «դետալ»։ 

1/3117
bottom of page