Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է. ՀԾԿՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման մասին
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահի դրությամբ, երբ մենք գտնվում ենք էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացում, զերծ կմնամ գնահատական տալուց, լրագրողներին ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ արձագանքելով հարցին, թե հաջորդ տարի հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում լինի։
«Լավատեսություն ունեմ և ամեն ինչ անելու եմ, որ տեսանելի ապագայում սակագները չբարձրանան, որովհետև կա մի խոչըդոտող գործոն գալիք տարվա համար։ Պլանավորվում է գալիք տարում հայկական ատոմակայանը 3 և ավելի ամիս վերանորոգման մեջ պահել, այսինքն՝ 5 ամիս կանգնած է լինելու՝ 2 ամսվա փոխարեն։ Ինքներդ եք հասկանում, որ ատոմակայանի պես էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող ռեսուրսը, երբ չի աշխատում, ինքնաբերաբար բացասական ազդեցություն է ունենում ընդհանուր սակագնի վրա։ Կփորձենք մեղմել այդ հանգամանքը և վերջնարդյունքի մասին կտեղեկացնենք»,-ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։




















