top of page

«Մայիսի 3-5-ը մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն». Քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում ըմբռնման համար

  • 2 hours ago
  • 1 min read


Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

1/3319
bottom of page