top of page

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև՝ կնվազի

  • Apr 18
  • 1 min read


Հանրապետության տարածքում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-21-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։



Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ:



Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։


Երևան քաղաքում ապրիլի 18-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ը ժամանակ առ ժամանակ, 23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

1/3368
bottom of page