top of page

«Իր հանճարեղ ձևակերպումը համաձայնեցրե՞լ էր Փաշինյանի հետ»․ Թաթուլ Հակոբյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 10
  • 1 min read

ree

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ ժամանակագրային իմաստով մի ուշագրավ, բայց խիստ սադրիչ ու արկածախնդիր բան նկատեցի:


Ուրեմն, 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպում, իսկ հաջորդ օրը՝ մարտի 30-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱՄՆ-ում, հայ համայնքի հետ հանդիպմանը, իրենից «դավոլնի» նոր բառապաշար է բերում բանակցային գործընթացում՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»:


Այսինքն, քո վարչապետը գնում է հանդիպման Ադրբեջանի նախագահի հետ, իսկ դու մեկ օր անց նման սադրանքի ես գնում:


Ես բացարձակապես համաձայն չեմ այն պնդումների հետ, որ եթե Փաշինյանը շարունակեր նախկին նախագահների նման բանակցել, ապա պատերազմ չէր լինելու: Պատերազմ չլինելու մի գին կար՝ վերադարձնել հինգ շրջանները: Գուցե Փաշինյանն էլ մի քանի տարի ձգեր, ինչպես նախկինում, բայց հակառակորդին չի կարելի դնել հիմարի տեղ:


Ես չգիտեմ, Դավիթ Տոնոյանը իր հանճարեղ ձևակերպումը համաձայնեցրե՞լ էր Փաշինյանի հետ:


Ես այս պատմությունը հիշեցի, որովհետև ուզում եմ միշտ հիշեցնել, որ Փաշինյանի հետ միասին նրա պաշտպանության նախարարն ու արտգործնախարարը կրում են մեղքի ու պատասխանատվության իրենց բաժինը»:

bottom of page