top of page

«Ռուսներն ուզում են գազը Ադրբեջանով ուղարկել Եվրոպա»․ Արամ Մանուկյան

«Այս տարի՝ մի քանի ամիս հետո ավարտվում է ռուսական գազի տարհանումը տրանզիտով Ուկրաինայից դեպի Եվրոպա, ընդ որում, այդ գազատարի մեկ հատը Կուրսկի մարզով է գնում»,-24TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ խոսելով Պուտինի այցից Ադրբեջան։ «Մոտավորապես 16 մլրդ խորանարդ մետր գազ Ռուսաստանը ուղարկում է Եվրոպա։ Ուկրաինացիները չեն համաձայնում այդ պայմանագիրը շարունակել։ Եվ ռուսները խնդիր են դրել՝ Ադրբեջանով այդ կոմպենսացիան իրականացնել։ Մոտավորապես 8 մլրդ խորանարդ մետր գազ, այսինքն, Հայաստանին տրվողից 3-4 անգամ շատ ռուսները ուզում են Ադրբեջանով, Թուրքիայով ուղարկեն Եվրոպա։ Սա լրջագույն մեծ ծրագիր է և Ադրբեջանի դերը տասնապատիկ անգամ բարձրացնում է։ Ես համարում եմ, որ դա Պուտինի Ադրբեջան այցի թիվ 1 նպատակն է»,-նշել է Մանուկյանը։

bottom of page