top of page

ՔՊ-ականներն արձակուրդները կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելով. ովքե՞ր են հայտ ներկայացրել. «Ժողովուրդ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 30
  • 1 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականներն իրենց արձակուրդային շրջանն օգտագործելու են տարբեր մարզեր այցելելու, Երեւանի տարբեր վարչական շրջաններում հանդիպումներ ունենալու համար:

Բանն այն է, որ սեպտեմբերի 20-ին կայանալու են ՔՊ վարչության նոր ընտրությունները, ու ՔՊ-ականները պետք է այս շրջանում փակ հանդիպումներ ունենան, զրույցներ՝ մարզերում, վարչական շրջանների ՔՊ խորհրդի, ակտիվի հետ, որոնք պետք է նոր վարչությունն ընտրեն:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» 1000 պատվիրակ 20 անձի ընտրելու է ՔՊ վարչության անդամ: Եվ, ըստ մեր աղբյուրների, իշխանական ներկայացուցիչները այս փուլում բավականին ակտիվ աշխատանքներ են իրականացնելու:

Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին տեղեկացրել էինք, որ 42 ՔՊ-ական ինքնառաջադրվել է վարչության անդամ դառնալու համար:Եվ այսպես, ՔՊ վարչության անդամ դառնալու հայտ է ներկայացրել.

1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ ղեկավարում է ՔՊ վարչությունը2. Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը3. Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը4. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը5. ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը6. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը7. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը8. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը9. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը10. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը11. ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը12. ՊՎԾ նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը13. ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը14. ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը15. ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը16. ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,17. քարտուղար Արթուր Հովհաննիսյանը18. ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը19. Հայկ Սարգսյանը20. Արսեն Թորոսյանը21. Հասմիկ Հակոբյանը22. Ալխաս Ղազարյանը23. Արուսյակ Ջուլհակյանը24. Արեն Մկրտչյանը25. Սոնա Ղազարյանը26. Կարեն Սարուխանյանը27. Հերիքնազ Տիգրանյանը28. Տաթեւիկ Գասպարյանը29. Արմեն Խաչատրյանը30. Արուսյակ Մանավազյանը31. Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը32. ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը33. ՔՊ-ական Նելլի Բավեյանը34. Նարեկ Մարտիրոսյանը35. Կառլեն Մկրտչյանը36. Լուսինե Սարգսյանը37. Արման Սմբատյանը38. Քրիստինե Վարդանյանը39. Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Փաշինյանի ընտանիքի քավորն է40. Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը41. Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը42. ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը»։

1/3011
bottom of page