top of page

Կարո՞ղ է մի օր ասի Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերը միացնենք իրար. Մամիջանյանը` Փաշինյանի հայտարարության մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը նախատեսվում է միացնել։ Այս մասին ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։


Նրա խոսքով՝ նման մոտեցումը կարող է հանգեցնել նաև այլ ոլորտներում միավորման գաղափարների առաջադրմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։


«Կարո՞ղ է մի օր ասի՝ օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերը միացնենք իրար։ Մոտավորապես նույն տրամաբանությունն է։ Սիրելի քաղաքացիներ, օկե՞յ եք, որ մեր էներգետիկ համակարգի՝ լույսի ռուբիլնիկը տանք Ադրբեջանին։ Ես օկեյ չեմ»,- ընդգծել է Մամիջանյանը։

1/3123
bottom of page