top of page

Գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն կոծկում են գողությունը. Գեղամ Մանուկյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 29
  • 1 min read

ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ: 


«Արդեն 19 օր է՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ քննչական կոմիտեն կոծկում են գողությունը»


Պարտադրված հանրային մամլո հաղորդագրության միջոցն եմ օգտագործում՝ բարձրաձայնելու այսօրվա իշխանության կամակատար քննչական մարմինների անօրինական այն գործողությունների մասին, որոնց արդյունքում արդեն 19 օր խայտառակ փաստի առաջ եմ կանգնած»։



Ինչպես ավելի վաղ հայտնել էինք  2025 թ.-ի հուլիսի 10-ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողների մեծաթիվ խումբը մուտք է գործել պատգամավորի  սեփականությունը համարվող բնակարան՝ այդտեղ փաստացի բնակվող պատգամավորի որդուն՝ Տարոն Մանուկյանին խուզարկելու նպատակով ավելի ուշ նրան  ազատ արձակեցին:


Բջջային հեռախոսիս բռնագրավման փաստի վերաբերյալ արդեն երկրորդ անգամ, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել՝ ազդարարելով, որ՝


 «Շուրջ երկու շաբաթ է անցել, սակայն ՀՀ գլխավոր դատախազից որևէ պատասխան, արձագանք չեմ ստացել, ինչը ևս օրենքի խախտում է։ Քննչական մարմիններից ոչ մի կերպ չեմ ստացել բջջային հեռախոսիս բռնագրավման, փաստացի գողացման իրավական հիմքը»,- հայնել է Մանուկյանը:

1/3012
bottom of page