top of page

Կայացել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Jun 10, 2024
1 min read

Հունիսի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպման ժամանակ կողմերը վստահություն են հայտնել, որ պաշտպանության ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Քննարկվել են նաև ռազմական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

1/3635
bottom of page