Ռոնալդուի տրանսֆերային արժեքը նվազել է, հայտնի է ամենաթանկ ֆուտբոլիստի անունը
- Lilit

- Dec 13, 2024
- 1 min read

Transfermarkt-ը վերահաշվարկել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
«Ալ Նասրի» 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը 15 միլիոն եվրոյից մինչեւ 12 միլիոն եվրո։ Նրանից բարձր տրանսֆերային արժեք Սաուդյան Արաբիայում ունի 19 ֆուտբոլիստ։
Ամենաթանկ ֆուտբոլիստը «Ալ Իթիհադի» կիսապաշտպան Մուսա Դիաբին (Մալի) է՝ 35 միլիոն եվրո։
Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում «Ալ Նասրի» հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։




















