top of page

Ալոնսոն պատասխանել է «Ռեալի»-ից իր հնարավոր հեռացման լուրերի վերաբերյալ հարցին

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 3, 2025
  • 1 min read

Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալի»՝ «Ժիրոնայի» հետ գրանցած ոչ-ոքիից (1-1) հետո մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել Խաբի Ալոնսոյի հնարավոր հեռացման վերաբերյալ։ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչը մեկնաբանել է այս շշուկները Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ կայանալիք խաղի նախախաղային ասուլիսի ժամանակ։

«Այդ խոսակցություններն ուղղված չեն ինձ։ Իմ խնդիրը վաղվա խաղն է։ Մենք գիտենք, թե մրցաշրջանի որ փուլում ենք գտնվում, առջևում շատ խաղեր կան։ Պետք է հաղթել «Սան Մամեսում» և վերադարձնել արտագնա խաղերում հաղթելու զգացումը»։

Նշենք, որ Լա լիգայում երեք անընդմեջ ոչ-ոքիներից հետո «Ռեալը» նահանջել է երկրորդ հորիզոնական։

1/3122
bottom of page