top of page

Թոշակներն ավելացել են, ուղղակի ինչի մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես արդյունավետ օգտագործի. Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 7 minutes ago
  • 1 min read

ree

2025 թ.-ից թոշակներն ավելանում են. 2026 թ.-ի բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պարզաբանեց, թե ավելացած գումարները առձեռն չեն տալիս, այլ տալիս են առողջապահության ապահովագրության միջոցով։

«Այո, կառավարումն ունի նրբություններ և սովորում ենք ավելի արդյունավետ կառավարել։ Ինչ ենք ասում՝ ամսական 10 400 դրամով ավելացնենք, բայց էդ գումարն ի՞նչ է անելու, ինչի վրա է ծախսելու... Հետազոտությունը ինչ է ցույց տալիս, խոսքը 65+ տարեկանների մասին է, որ մարդկանց առաջնային ծախսը առողջապահությունն է։ Հիմա ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե էդ փողն ինչպես արդյունավետ օգտագործի իր առողջության համար. գնա դեղատուն, այլ բան գնի, քան պետք է գնի, կամ բուժծառայություն ստանա, քան պետք է ստանա։ Մենք այդ 10 000 դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ ու ստեղծում ենք համակարգ, որտեղ ինքը ստանալու է մեծ հավանականությամբ ոչ թե 10 000, այլ գուցե 40, 50, գուցե 100 հազար, գուցե 500 000 դրամի ծառայություն»,– ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե շատերն ասում են՝ էս եք խոստացել, էս չեք արել. «Մենք խոստացել ենք, որ առողջապահական ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու, և այս լուծմանն ենք գնում»,– ասաց նա։

Փաշինյանը նշեց, թե թոշակն ավելանում է նաև անկանխիկ առևտրի պարագայում՝ դրան էլ ավելացրած 2 տոկոս։

Բացի այդ, նա հայտարարեց, թե 2018-ի համեմատ թոշակառուների թիվը ՀՀ-ում աճել է 106 697 մարդով, 19 տոկոսով։

1/3014
bottom of page