top of page

Մոտ 3 դրամով ՀԾԿՀ-ն պետք է իջեցնի հոսանքի գինը. Միքայելյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 minutes ago
  • 1 min read

ree

Հոսանիքի սակագինն իջեցնելու հանրագիրը ներկայացվելու է «Մեր ձևով» ժողովրդական կողմից և այն կրելու է համապետական բնույթ, այսինքն ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է հնարավորություն մասնակցելու հանրագրի ստորագրմանը, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Արթուր Միքայելյանը։

Նրա խոսքով՝ հանրագիրը բավարար քանակությամբ ստորագրություններ հավաքելուց հետո այն կներկայացնեն ՀԾԿՀ՝ ակնկալելով նրանց կողմից օրենքով սահմանված ժամկետներում պատասխան։

Միքայելյանը նշեց՝ հիմնավորումն այն է, որ 2024 թվականին էլեկտրաէներգիայի ընդհանուր մուտքը կազմել է մոտ 5 մլդ կվ/ժ, որից 2.1 մլդ կվ/ժ-ը սպառվել է բնակչության կողմից. «Եվ եթե մենք դիտարկում ենք, որ կա 6 մլդ և ավելի դրամի խնայողություն, իսկ եթե դա բաժանենք բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի վրա, ապա կստանանք, որ մոտ 3 դրամի կարգով ՀԾԿՀ-ն պետք է իջեցնի հոսանքի գինը»։

1/3014
bottom of page