top of page

Արմեն Գրիգորյանն ավելի ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Փաշինյանը, և ասում է այն, ինչն իր ղեկավարի մտքին է. Զատուլին

Jun 27, 2024
1 min read

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին «փոխանցելու» մասին հայտարարությունները «բացահայտ սուտ են». այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։



«Պարոն Գրիգորյանը նույնիսկ ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում կանխատեսում կամ ինքն է ասում այն, ինչն իր ղեկավարի մտքին է։ Այս դեպքում մենք խոսում ենք բացահայտ ստի մասին»,- ասել է Զատուլինը։



Պատգամավորը նշել է, որ «Ղարաբաղը ոչ միայն պետք չէր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև վնասակար էր ներքին քաղաքականության առումով», ուստի «նա նախընտրել է հետևել իր արևմտյան ընկերների կամքին»։



«Նա դժվար դրության մեջ դրեց Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը։ Սա, ըստ երևույթին, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր: Արևմուտքին Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չէին, ինչպես որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ռուսական բազայի առկայությունը Գյումրիում։ Սրանք, ըստ երևույթին, հաջորդ հարցերն են, և դա ոչ մի կերպ չեն թաքցնում պարոն Փաշինյանի կողմնակիցները և հենց ինքը», - ընդգծել է Զատուլինը։

1/3635
bottom of page