top of page

Բժիշկները թույլ չեն տվել Ռոբերտ Քոչարյանին բերել դատարան, կալանավորման կրկնակի միջնորդություն է ներկայացվել. Լևոն Քոչարյան

  • 1 day ago
  • 1 min read


Բժիշկները թույլ չեն տվել Ռոբերտ Քոչարյանին բերել դատարան, կալանավորման կրկնակի միջնորդություն է ներկայացվել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա որդին ՝ պատգամավոր Լևոն…

Բժիշկները թույլ չեն տվել Ռոբերտ Քոչարյանին բերել դատարան, կալանավորման կրկնակի միջնորդություն է ներկայացվել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա որդին ՝ պատգամավոր Լևոն Քոչարյանը:



Լևոն Քոչարյանը պարզաբանել է, որ այսօր ժամը 08:00-ին լրացել է հոր ձերբակալման ժամկետը, որից հետո քննիչները կրկին միջնորդություն են ներկայացրել նրան 24 ժամվա ընթացքում կալանավորելու համար: Քոչարյանը կարծում է, որ իշխանությունները խնդիր են դրել՝ ամեն կերպ նախկին նախագահին դատարան հասցնել։ Պատգամավորը կարծում է, որ վարչապետը մի քանի օր առաջ խորհրդարանի ամբիոնից կոնկրետ հանձնարարականներ է տվել իրավապահներին և դատական իշխանություններին:



Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։



Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդի Սեդրակ Քոչարյանը բերման էին ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավապահ մարմինները խուզարկել էին Քոչարյաններին պատկանող մի շարք գույքեր, կապարակնքվել էին բիզնես տարածքներ։ Խուզարկվել էր նաև պատգամավոր Լևոն Քոչարյանի տունը։

1/3581
bottom of page