ՀԱՊԿ-ից հերթական կոշտ հայտարարությունը` Հայաստանի վերաբերյալ
- 2 hours ago
- 1 min read

Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քննարկումներին, սակայն դե յուրե մնում է միավորման անդամ: Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել…
Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քննարկումներին, սակայն դե յուրե մնում է միավորման անդամ: Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը:
«Դուք գիտեք, մենք վաղուց ենք քննարկում այդ հարցը: Դե ֆակտո այսօրվա դրությամբ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ շրջանակներում հարցերի քննարկմանը, դե ֆակտո Հայաստանը չի ուղարկում իր աշխատակիցներին, զինծառայողներին և ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներին քվոտավորված պաշտոններին, և արդեն երրորդ տարին է՝ Հայաստանը չի վճարում անդամավճարները: Բայց դե յուրե նրանք մնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ», - նշել է նա:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Հայաստանը լուրջ ավանդ է ներդրել ՀԱՊԿ-ի զարգացման գործում, հայ ժողովուրդն աջակցել է երկրի ղեկավարության բոլոր նախաձեռնություններին այս կամ այն ժամանակահատվածում:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ կողմ է ՀԱՊԿ-ից հանրապետության դուրսգրմանը (դուրս գալուն) և գոհ կլինի, եթե դա տեղի ունենա: Նրա խոսքով՝ դա Երևանին կազատի դիլեմայից՝ դուրս գալ, թե դուրս չգալ կազմակերպությունից:




















