top of page

ՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա

  • 2 hours ago
  • 2 min read


ՌԴ-ն Հայաստանը շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ հետապնդումների նոր ալիքին։

«Մենք չենք խառնվում ինքնիշխան պետությունների ներքին գործերին, ներառյալ Հայաստանի և նրա իրավապահ մարմինների գործունեությունը։ Հայաստանը շարունակում ենք համարել եղբայրական երկիր՝ մի ժողովրդի հետ, որի հետ մեզ կապում են հատուկ հարաբերություններ, որոնք ձևավորվել են դարեր շարունակ, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, մանավանդ երբ դրանք այս կամ այն կերպ անցնում են մեր երկրի հետ երկկողմանի հարաբերությունների հետ կապված կարգախոսներով և այլն»,- ասել է Զախարովան:

Վերջինս նշել է, որ շարունակվում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը հանդես եկող քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ իրական բռնաճնշումների էսկալացիան, որը հակասության մեջ է մտնում երկկողմանի կապերի համընթաց զարգացման հայկական հասարակության հարցման հետ:

«Ցավոք, այն բացասական միտումը, որին ուշադրություն էր հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը դեռևս ապրիլի 1-ին, շարունակվում է, այն է՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանմանն ու ամրապնդմանը հանդես եկող քաղաքական ուժերի և գործիչների նկատմամբ իրական բռնաճնշումների էսկալացիան։ Եվ, սա, ակնհայտորեն, հակասության մեջ է մտնում երկկողմանի կապերի համընթաց զարգացման հայկական հասարակության հարցման հետ, որը հստակորեն դրսևորվեց հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում, և հուշում է հայկական ուժայինների հիշատակված գործողությունների քաղաքականացված բնույթի մասին»,- նշել է նա:

ԱԳՆ ներկայացուցիչը հստակեցրել է, որ ՌԴ-ն ակնկալում է, որ քաղաքական կուսակցություններն ու բլոկները, որոնք ջանքեր են գործադրում երկկողմանի փոխգործակցության ամրապնդման համար, կկարողանան հանգիստ մասնակցել երկրի ներքաղաքական կյանքին:

«Հանրապետության իշխանությունների նման դեստրուկտիվ գիծը կտրուկ հակադրվում է պաշտոնական Երևանի հանրային հավաստիացումներին առ այն, որ այնտեղ քայլեր չեն ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու ուղղությամբ, ինչպես իրենք են հավաստիացնում:

Ակնկալում ենք, որ քաղաքական կուսակցություններն ու բլոկները, մունիցիպալ մակարդակի ղեկավարները, Հայաստանի հասարակական գործիչները, որոնք ջանքեր են գործադրում ավանդական երկկողմանի փոխգործակցության ամրապնդման համար, կկարողանան հանգիստ մասնակցել երկրի ներքաղաքական կյանքին, իրենց ներդրումն ունենալ նրա զարգացման, բարգավաճման գործում»,- մատնանշել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան հայտարարել է, որ հայկական իշխանությունների «նոր, այսպես կոչված, ընկերները» շարունակում են աչք փակել ամեն ինչի վրա, ինչն ինչ-որ կերպ նպաստում է ԵՄ-ի նպատակների ձեռքբերմանը տեղում։

«Դե և, իհարկե, խոսուն է, որ մեր երկրի նկատմամբ կառուցողականորեն տրամադրված քաղաքական գործիչների և հասարակական գործիչների վրա ճնշման խստացումն աննկատ են թողնում այն քաղաքական ուժերը, որոնք, ինչպես իրենք են պնդում, դե սա նրանց ուղղակի մեջբերումն է, ժողովրդավարություն են բերում Հայաստանում, առաջին հերթին, իհարկե, Եվրոպական միության ներկայացուցիչները։

Բայց ինձ թվում է, սա հավելյալ հաստատումն է այն բանի, որ հայկական իշխանությունների նոր, այսպես կոչված, ընկերները շարունակում են աչք փակել ամեն ինչի վրա, ինչն ինչ-որ կերպ նպաստում է ԵՄ-ի նպատակների ձեռքբերմանը տեղում, այն է՝ ցինիկաբար օգտագործել հանրապետությունը, նրա ներուժը և նրա քաղաքացիներին Ռուսաստանի հետ իրենց առճակատման մեջ»,- եզրափակել է Զախարովան:

1/3581
bottom of page