Այս մարդիկ՝ իրենց բարեկամ եղբայրների սիրած գործիքով, կացնահարnւմ են ողջ ժողովրդավարության նշույլները. Արման Աբովյան
- 1 day ago
- 1 min read

Այս մարդիկ՝ իրենց բարեկամ եղբայրների սիրած գործիքով, կացնահարում են ողջ ժողովրդավարության նշույլները։ Իրենք հայ ժողովուրդ են համարում միայն այն մարդկանց, ովքեր իրենց հետ համաձայն են։ Ունեմ վատ նորություն իրենց համար՝ իրենց հետ շատ քիչ մարդ է համաձայն, այն մարդիկ, ում այս կամ այն ձևով տարել էին ընտրության։ Այս մասին ԿԵՀ-ի դիմաց ասել է ԲՀԿ կուսակցության անդամ Արման Աբովյանը։
«Այսքան ոստիկան են հավաքել, որովհետև ներքուստ ինչ-որ վախեր ունեն, բայց վախերը ապարդյուն են, շատ պարզ պատճառով՝ այստեղ տեղի է ունենում ընդամենը Հայաստանի Հանրապետության ժողովրդի քվեի պաշտպանությունը, որ քվեաավազակություն, քվեագողություն տեղի չունենա, իսկ, ցավոք, մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ գործող իշխանությունները, բացի նրանից, որ ավելորդ է ասել՝ ինչ օրը գցեցին երկիրն ու հայ ժողովրդին, դրա հետ մեկտեղ լրիվ արդեն սանձերը թողած, անջատված, խելքներին ինչ փչում խոսում են, ինչ փչում՝ անում են։
Ես հույս ունեմ, որ յուրաքանչյուր պաշտոնյա, նամանավանդ այն պաշտոնյան, որը պատասխանատու է ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների արդար, ազնիվ և ճիշտ արդյունքների հնչեցմանը չի ենթարկվի ճնշումների և կկատարի պարզապես իր պարտականությունները։
Այստեղ պետք է շատ հստակ և պարզ հասկանալ, որ պայքարը իրականում տեղի է ունենում ոչ թե առանձին քաղաքական ուժի ոտնահարված իրավունքների պաշտպանման համար, մասնավորապես՝ Բարգավաճ Հայաստանի այլ առհասարակ՝ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների տրամաբանության։ Ընտրությունների արդյունքով Բարգավաճ Հայաստանը շեմն անցել է»,- նշել է Աբովյանը։




















