Ամռանը սուր աղիքային վարակների ռիսկը բարձրանում է
- 6 hours ago
- 1 min read

Ամռան ամիսներին օդի բարձր ջերմաստիճանը նպաստում է սննդամթերքում և ջրում հիվանդածին մանրէների, վիրուսների և այլ միկրոօրգանիզմների արագ բազմացմանը։
Հատկապես վտանգավոր են ոչ պատշաճ պայմաններում պահպանված մսամթերքը, կաթնամթերքը, ձվային ուտեստները, աղցանները և հրուշակեղենը։
Սուր աղիքային վարակիչ հիվանդությունները կարող են դրսևորվել՝
▪️ընդհանուր թուլությամբ
▪️սրտխառնոցով և փսխմամբ
▪️ջերմության բարձրացմամբ
▪️որովայնային ցավերով
▪️փորլուծություն:




















