top of page

Արման Ծառուկյանը 5,7 միլիոն դոլար է շահել

  • 5 hours ago
  • 1 min read

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը 5,7 միլիոն դոլար է շահել «UFC Freedom 250» մրցաշարի գլխավոր իրադարձությունում Իլիա Թոփուրիայի նկատմամբ ամերիկացի Ջասթին Գեյջիի հաղթանակի շնորհիվ։

Մրցաշարի մեկնարկից առաջ Ծառուկյանը սոցիալական ցանցերում հայտնել էր, որ 1 միլիոն դոլար խաղադրույք է կատարել Գեյջիի հաղթանակի համար։ Ըստ գործակիցների՝ հնարավոր շահումը կազմում էր 5,7 միլիոն դոլար։

Մենամարտը կայացել է Վաշինգտոնում և ավարտվել Գեյջիի հաղթանակով՝ տեխնիկական նոկաուտով։ Երրորդ ռաունդում ամերիկացին Թոփուրիային ենթարկել է նոկդաունի, իսկ չորրորդ ռաունդից հետո մենամարտը դադարեցվել է։

1/3436
bottom of page