top of page

«Հայոց պատմության» 10-րդ դասարանի դասագրքի համար ներկայացված հայտը չի երաշխավորվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 16, 2024
  • 1 min read

ԿԳՄՍ նախարարի  տեղակալ Արաքսիա  Սվաջյանն այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հանրակրթական դպրոցներում դասավանդվող որոշ առարկաների դասագրքեր չկան։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Օրինակ՝ չկա 10-րդ դասարանի հայոց պատմության առարկայի դասագիրքը, որի համար ներկայացված հայտը չի երաշխավորվել։

 «Բայց այդ մասով ծրագրեր են արվում. առանձին ուսումնական նյութեր են մշակվում, կիրականացվեն վերապատրաստումներ, ուսուցիչները կստանան ուսումնական նյութեր»,- ասել է Սվաջյանը։

Նրա խոսքով՝ որոշ դասարանների «Ֆրանսերեն», «Ռուսերեն», «Թվային գրագիտության և համակարգչային գիտություններ» առարկաների նոր դասագրքեր  չկան, որովհետև դրանց համար կամ հայտեր չեն ներկայացվել կամ ներկայացված հայտերը չեն հաղթահարել դասագրքերի ստեղծման համար  սահմանված պահանջները:

Այս առարկաների համար այս տարի  դպրոցներում կկիրառվեն նախկինում գործող դասագրքերը, սակայն այդ դասագրքերի համար նոր մրցույթներն արդեն իսկ հայտարարված են և հաջորդ տարվա սկզբին կամփոփվեն:

1/3130
bottom of page