top of page

Աջակցություն հայկական ԶԼՄ-ներին. ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ է ուղղել

1 hour ago
1 min read

ԱՄՆ-ն մոտ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական ԶԼՄ-ների, լրագրողների և բլոգերների ֆինանսավորմանը. սա բխում է ԱՄՆ կառավարության պետական ծախսերի վերաբերյալ տվյալներից, որոնք ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սկզբնապես Վաշինգտոնը մտադիր էր «Media Program in Armenia»-ի վրա ծախսել 15 միլիոն դոլար: Ծրագիրը մեկնարկել էր 2023 թվականին և նախատեսվում էր իրականացնել մինչև 2028 թվականը, սակայն փակվեց մեկնարկից երկու տարի անց:


Փողերն ուղղվում էին «Internews» միջազգային ոչ առևտրային կազմակերպության միջոցով, որը զբաղվում է այսպես կոչված անկախ ԶԼՄ-ների աջակցությամբ: Մինչև 2024 թվականի դեկտեմբեր աջակցություն է ստացել հայկական 59 ԶԼՄ, ուսուցում է անցել մեդիա ոլորտի 338 ներկայացուցիչ, իսկ լրագրողներն ու բլոգերները ծրագրի աջակցությամբ թողարկել են 805 նյութ. սա բխում է այն փաստաթղթերից, որոնց ծանոթացել է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո նոր վարչակազմը սկսեց արտասահմանյան օգնության, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի մասշտաբային վերանայում: Այս վերանայման շրջանակում 2025 թվականի մարտի 1-ին հայկական մեդիա ծրագրին ուղղված «Internews»-ի դրամաշնորհի ֆինանսավորումը դադարեցվեց: Մոսկվան նախկինում քննադատել է USAID-ի գործունեությունը Հայաստանում: 

1/3639
bottom of page