top of page

«Հրապարակ»․ «Լուսավոր Հայաստանում» որոշում ունեն. ինչու են հետաձգել համագումարը

  • Apr 11
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ ապրիլի 11-ին, համագումար էր հրավիրել, որի ժամանակ պետք է հաստատեին նաեւ նախընտրական ցուցակը եւ ներկայացնեին կուսակցության ծրագիրը։

Սակայն տեղեկացանք, որ համագումարը հետաձգվել է, տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ ապրիլի 18-ին։ Հետաձգման պատճառն «Ուժեղ Հայաստան» կուսակցության այսօր հրավիրած համագումարն է։

Մարուքյանի թիմում կարծում են, որ համագումարն ու իրենց մասին ինֆորմացիան կկորչեն հանրահավաքի ինֆորմացիոն աղմուկի մեջ։

ԼՀԿ-ն հայտարարել է հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու մասին, օրերս գրել էինք, որ կուսակցությունում խորը տարաձայնություններ կան մասնակցել-չմասնակցելու հարցում, ընդ որում՝ կուսակցության ղեկավար կազմում անգամ չկա միասնական դիրքորոշում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ որոշումը թերեւս վերջնական է, եւ հաջորդ շաբաթ կայանալիք համագումարի ժամանակ կհայտարարվի մասնակցելու մասին։

1/3319
bottom of page