top of page

Էլեկտրաէներգիայի համար կրկնակի թանկ ենք վճարելու

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 12
  • 1 min read

ՀԷՑ-ը մեր էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչներից է․ թեմային անդրադարձել է «ՀայաՔվեն»։

«Այն խլելու գործընթացը լուրջ խնդիրներ է առաջացնելու, ու եթե, ի վերջո, որոշեն անօրինական ձեւով այն մեկին վաճառել, ցանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների` առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու, այսինքն` էլեկտրաէներգիայի համար կրկնակի թանկ ենք վճարելու:

Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ: Այդ ստախոսությունը հեշտ է բացահայտել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ամեն տարի զեկույց է հրապարակում: 2024-ի զեկույցում ՀԷՑ-ի աշխատանքը բավականին բարձր գնահատականի է արժանացել։ 

Նշվել է, որ թեպետ հոսանքանջատումներ կան, բայց նախորդ տարիների համեմատ` անջատումները բավականին կրճատվել են, էլեկտրաէներգիայի կորուստ կա, բայց նախորդ տարիների համեմատ` այդ կորուստները կրճատվել են, եւ վիճակը տարեցտարի բարելավվում է։ Այդ զեկույցը վստահաբար դրված է նաեւ Փաշինյանի սեղանին»:

1/2720
bottom of page