Մոսկվայի քաղաքապետ. Դոմոդեդովո քաղաքային շրջանում հետ է մղվել Մոսկվա թռչող անօդաչուի գրոհը
Mar 17, 2024
1 min read

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը Դոմոդեդովո քաղաքային շրջանում հետ են մղել դեպի Մոսկվա թռչող անօդաչուի գրոհը, հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ըստ նրա, բեկորների ընկնելու վայրում, նախնական տվյալներով, ավերածություններ կամ զոհեր չկան։
«Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները»,- հավելել է նա։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկրի ութ շրջաններում ուկրաինական 35 անօդաչուի վնասազերծման մասին։




















