Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
May 3, 2024
1 min read

Երեկ՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայում՝ արագաչափի մոտ, ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժում:Փրկարարները դադարեցրել են «Mercedes» մանկիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: Տեղում պարզվել է նաև, որ պայթյունի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Գարեգին Մելքումյանը և 27-ամյա Արսեն Կարապետյանն են:




















