Մերձավանում կրակոցների դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ
- Lilit

- Feb 10
- 1 min read

Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ հնչած կրակոցներից հետո 3 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը»,- ասել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 5-ին կրակոցներ էին հնչել Մերձավանում, մեկ հոգի մահացել էր, մեկը՝ վիրավորվել։ Կրակոցները հնչել էին Մհեր Ախտոյանի տան մոտ։




















