top of page

Արտառոց դեպք՝ Երևանում

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 10, 2024
  • 1 min read
ree

Օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։  Փետրվարի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» է ընդունվել մի բուժառու։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Մարիետա Ա․-ն, ով ընդունվել է «ձախակողմյան լարված պնովոթարկ շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է Երևանի Օրբելի եղբայրներ փողոցում գործող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ում Երևանի բնակիչ 62-ամյա Հասմիկ Կ․-ի կողմից կատարված ասեղնաբուժության ժամանակ վերջինիս անփութության հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբիրի քննչական բաժին։

1/3037
bottom of page