top of page

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքում․ վիրավոր կա, 8 հոգի տեղափոխվել է ոստիկանություն

  • 2 days ago
  • 1 min read

Մարտի 13-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի «Տոսպ գրուպ» կարի ֆաբրիկայի մոտակայքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաները հայտնաբերել են 8 քաղաքացիների՝ Կոտայքի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Արամայիս Մ․-ն, 20-ամյա Հայկ Ա․-ն, 20-ամյա Նիկոլայ  Ե․-ն, 20-ամյա Տիգրան Դ․-ն, 22-ամյա Տիգրան Ա․-ն, 20-ամյա Արամ Ա․-ն, 21-ամյա Գոռ  Դ․-ն և 26-ամյա Գևորգ Հ․-ն ովքեր ոստիկանության ծառայողների կողմից տեղափոխվել են ոստիկանության Չարենացավանի բաժին։



Ֆոտոլրագրողի տեղեկություններով, արդեն ոստիկանությունում նրանք հայտնել են, որ իրենք ընկերներ են և ունեցել են  տարաձայնություններ, որի ընթացքում Նիկոլայ Ե․-ն բռունցքով  հարվածել է Արամ Ա․-ի ձախ աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

bottom of page