Տաջիկստանի աշխատանքի նախարարությունը «Կրոկուս»-ի դեպքից հետո ՌԴ-ից միգրանտների արտահոսք է արձանագրել
- Lilit

- Mar 30, 2024
- 1 min read

Տաջիկստանի աշխատանքի, միգրացիայի և բնակչության զբաղվածության նախարարությունը գրանցել է Ռուսաստանից արտագնա աշխատողների արտահոսք «Կրոկուս սիթի հոլ»-ի ահաբեկչությունից հետո։
Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Տաջիկստանի աշխատանքի փոխնախարար Շահնոզա Նոդիրին։
Փոխնախարարը հույս ունի, որ միգրանտների արտահոսքը ժամանակավոր երևույթ է, և շուտով այն կդադարի:
«Զանգերը շատ են: Դրանք ոչ այնքան բողոքներ են ճնշումների մասին, որքան վախ, տագնապ. շատերը ցանկանում են հեռանալ: Մենք այժմ հետևում ենք իրավիճակին, մեզ մոտ (Տաջիկստան) ավելի շատ գալիս են, քան գնում»,-ասել է նա:
Տաջիկստանի աշխատանքի նախարարության տվյալներով՝ Տաջիկստանից աշխատանքային միգրանտների մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի դեկտեմբերին ասել էր, որ Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, կա մոտ 10 միլիոն աշխատանքային միգրանտ:




















