Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
- 5 hours ago
- 1 min read

Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը։
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից և չի վերադարձել:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։




















