«Եթե Հայոց ցեղասպանության ճանաչումը «ոչինչ չի տալիս», ինչո՞ւ են այդքան խառնվել երեք «եղբայրները»»․ Արա Պապյան
- 1 hour ago
- 1 min read

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բա եթե Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «ոչինչ չի տալիս», ինչո՞ւ են այդքան խառնվել երեք «եղբայրները»՝ Էրդողանը, Ալիևը և Փաշինյանը։
Նրանք շատ լավ հասկանում են, որ սա պարզապես հերթական ճանաչում չէ, այլ նոր սկիզբ, նոր մեկնակետ։ Մի իրավիճակ, որտեղ հիմնական դերակատարները այլևս խեղճուկրակ ու ուրացող նիկոլյան հայերը չեն, այլ տարածաշրջանային գերիշխանության ձգտող Իսրայելը՝ իր թիկունքում ունենալով ԱՄՆ-ի քաղաքական և ռազմական աջակցությունը և հրեության համաշխարհային ֆինանսական, տեխնոլոգիական ու մեդիա հսկայական կայսրությունները։
Նրանք հասկանում են, որ այս զարգացումից հետո Հայկական հարցը այլևս հնարավոր չի լինի անտեսել աշխարհաքաղաքական հաշվարկներում։
Սա հին Միջին Արևելքի վերջը չէ։ Բայց վերջի սկիզբն է»։




















