top of page

Եվրոպայում շոգը նոր թափ է հավաքում. Լևոն Ազիզյան

  • 1 hour ago
  • 1 min read

Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք: Այս մասին հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։


Ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) անսամբլային կանխատեսման՝ հուլիսի 6–13-ն Եվրոպայի վրա կրկին կձևավորվի արգելափակող անտիցիկլոն (Omega Block), որը կհանգեցնի շոգ եղանակի նոր ալիքի։


Դրական ջերմաստիճանային անոմալիայի կենտրոնը կրկին կգտնվի: Ֆրանսիայի վրա, որտեղ օդի ջերմաստիճանը կգերազանցի կլիմայական նորման 6–10°C-ով։ Ներկայիս հաշվարկներով՝ մթնոլորտային շրջանառության այս սխեման կպահպանվի նաև հուլիսի երկրորդ տասնօրյակում։

1/3467
bottom of page